

Արմինֆո. Այսօրվանից վերսկսվել են Կապան-Երևան-Կապան երթուղով ավիաչվերթները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ հաճախականությամբ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին Երևան-Կապան-Երևան չվերթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էին "Սյունիք" օդանավակայանի մամուլի ծառայությունից, դա պայմանավորված էր այդ չվերթն իրականացնող "NovAir" ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխնիկական սպասարկմամբ:
