Երեքշաբթի, 31 Մարտի 2026 14:44
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

Երևանում քննարկվել են ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,  հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ: