

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» որոշում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի խառայությունը։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ին հատկացվել է 20 հազար տոննա չափով եղեգնաշաքարի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ ՀՀ ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
