
Արմինֆո. ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։
Մրցանակը շնորհվել է 2025թ.-ին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ Commerzbank թղթակցի միջոցով իրականացված բոլոր փոխանցումները ամբողջությամբ համապատասխանել են STP ստանդարտներին` ապահովելով վճարային գործարքների արագության ու անվտանգության բարձր ցուցանիշներ։
Առաջին անգամ ԱրարատԲանկն այս մրցանակին արժանացել է 2011 թվականին։ Հատկապես նշանակալի է, որ Commerzbank AG-ի կողմից այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների՝ բացառապես այն ֆինանսական հաստատություններին, որոնք ցուցաբերում են վճարումների մշակման գերազանց որակ և լիարժեք համապատասխանություն STP ստանդարտներին։
Commerzbank AG-ը գերմանական նշանակալից ֆինանսական հաստատություն է, որի հետ համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն ունի ԱրարատԲանկի համար։ Միջազգային գործընկերոջ կողմից նման բարձր գնահատականը հերթական անգամ ամրապնդում է ԱրարատԲանկի դիրքը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական համակարգում։