
Արմինֆո.«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հաղորդել է, որ գերատեսչությունում պահպանվում է Հայաստանի բուսական և անասնապահական արտադրանքի նկատմամբ դժգոհությունը: Նրա խոսքով՝ խնդիրը կարող է լուծել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ է տալիս հետևել արտադրանքին: Ըստ INTERFAX-ի՝ այդ մասին նա հայտարարել է "Ռոսիա 24" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։
«Արտադրանքի այն տեսականին և քանակը, որը գալիս է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ բոլորն են հայկական ծագման: Մենք այս խնդրով զբաղվել ենք և 2024 թվականին, և 2023 թվականին», - ասել է Դանկվերտը։
Նա պարզաբանել է, որ հիմնական խնդիրը դարձել է մատակարարումների կտրուկ և անտրամաբանական ավելացումը՝ ԵԱՏՄ-ի ներսում շուկաների պարզեցված հասանելիության առնչությամբ։ «Օրինակ, երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումն ավելացրել է 36 միլիոնից մինչև աավելի քան 100 միլիոն հատ: Եւ այլ տեսակի արտադրանքի աճ է արձանագրվել։ Մենք ստիպված էինք բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել սահմանին մոտ։ Մենք տեսանք նաև, որ մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք ուղարկվում են Ռուսաստանի տարածք, չեն հասնում այն վայրեր, ուր նախատեսված է", - ասել է "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավարը:
«Մենք բավականին երկար ենք կարգավորել [այդ հարցերը] և տեսնում ենք իրական մեծ թվով կարանտինային օբյեկտներ. մոտ 900-ից ավելի կարանտինային օբյեկտների հայտնաբերում ենք ստանում Հայաստանից, դա զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Օրինակ, անհրաժեշտ է ախտահանում իրականացնել։ Ծաղի կների պարագայուն պետք է ատեստավորենք արտադրության վայրերը, փորձել ենք տեսադիտումներ անցկացնել», - հավելել է Դանկվերտը։
Խոսելով անասնաբուծական արտադրանքի մասին՝ նա նշել է, որ այստեղ էլ մատակարարումների մի մասը կարող է ոչ հայկական ծագում ունենալ։ Խոսքը, մասնավորապես, կարագի, պանրի եւ իշխանի մասին է, որոնց ծագումը կասկածներ է հարուցում։
Նրա խոսքով՝ այդ ամենը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանից մատակարարումների նկատմամբ սկսել են ավելի կոշտ պահանջներ կիրառել, այդ թվում ՝ արտադրանքի հետագծելիության վերաբերյալ
Ստեղծված իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում անվտանգության վերահսկման տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ։