Ուրբաթ, 3 Ապրիլի 2026 15:44
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են խոզաբուծության խնդիրները

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են խոզաբուծության խնդիրները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։

 

էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են խոզաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հուզող խնդիրները՝ ներառյալ կենդանի խոզերի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերը, ինչպես նաև պետական օժանդակության այն ծրագերը, որոնցից կարող են օգտվել խոզաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողները։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  2026թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 168 817 գլուխ խոզ, ինչը 7,4%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս թվից 28,614-ը մայր խոզ են՝ տարեկան 0,8% անկմամբ:-