
Արմինֆո. Օչամչիրի տերմինալը հաջողությամբ անցել է փորձնական նավամուտքը և արդեն տվել է առաջին աշխատատեղերը, հաղորդել են Աբխազական միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցները:
Ինչպես նշել են բիզնեսի ներկայացուցիչները, այդ տրանսպորտային հանգույցը կարող է դառնալ Աբխազիայով եւ Վրաստանով դեպի Հայաստան տրանսպորտային միջանցքի անալոգ: Մասնակիցները հավելել են, որ նոր երթուղին կարող է այլընտրանք դառնալ Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի գերբեռնված սահմանային անցակետին:
Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Ադգուր Միկվաբիայի խոսքով ՝ անհրաժեշտ է օգտագործել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը:
"Հեռանկարում Օչամչիր - Գալ հատվածի եւ կամրջի վերականգնումն է, ինչը թույլ կտա լիարժեք տարանցում սկսել առանց գործող երթուղիների ծանրաբեռնվածության", - ասել է նա, հաղորդում «գազետա․ռու»-ն։
"Տրանսէկոսիստեմա" ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օքթայ Խազիրիշին հայտարարել է, որ ռուսական բիզնեսը մեծ հետաքրքրություն է դրսեւորում Աբխազիայով բեռների տրանսպորտային տարանցման նկատմամբ:
"Աբխազիայից կարելի է տարանցում կազմակերպել միջմոդալ տարբերակով՝ ցամաքային, երկաթուղային, ծովային մաս և Թուրքիայի Հանրապետության սևծովյան նավահանգիստներ։ Եվ երկրորդ պատմությունը՝ ցամաքային, այսինքն, միջանցիկ տարանցիկ հաղորդակցություն Աբխազիայի տարածքով", - նշել է նա։
Նրա խոսքով՝ պոտենցիալ հաճախորդներն արդեն կազմակերպում են Ադրբեջանի տարածքով դեպի արևելյան Թուրքիա իրենց բեռների լոգիստիկան։
"Երթուղիներն օպտիմալացնելու, իրենց տրանսպորտային ծախսերը նվազեցնելու, առաքման ժամանակը կրճատելու նպատակով նրանք դիմում են մեզ այն տեսանկյունից, որ մենք տեսականորեն մշակենք այն հարցը, թե ինչ տեսք կունենա այն, եթե տարանցումը կազմակերպվի ցամաքային ճանապարհով՝ Աբխազիայի Հանրապետության սահմանային անցումներով", - ասել է Խազիրիշին:
Հիշեցնենք, որ Օչամչիրի կոնտեյներային տերմինալը շահագործման է հանձնվել 2025 թվականի սկզբին։ Թեստային ռեժիմով արդեն մշակվել են 4 կոնտեյներային գնացքներ ՝ Ռուսաստանից երրորդ երկրներ և Թուրքիա արտահանման ռեժիմով։
Դեռ 2021 թվականին խոսակցություններ կային, որ Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային, հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին։
Բրիտանական International Alert ոչ կառավարական կազմակերպության հետազոտությունների համաձայն, 1991 թվականից չգործող Աբխազական երկաթուղու վերակառուցումը Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երեւան երթուղով կարժենա 277,5 մլն դոլար, որը կհաջողվի փոխհատուցել ոչ շուտ, քան 100 տարի անց: 251 մլն դոլար է պահանջվում Փսոու-Ինգուրի 190 կիլոմետրանոց աբխազական հատվածի վերականգնման համար, մինչդեռ, Ինգուրիից մինչև Զուգդիդ ծախսերը կկազմեն ընդամենը 26,5 մլն դոլար: Իսկ Զուգդիդիից մինչև Թբիլիսի և այնուհետև մինչև Երևան ճանապարհն աշխատում է և վերանորոգման կարիք չունի։ Հատկանշական է, որ աբխազացի փորձագետների պաշտոնական եզրակացության համաձայն, այդ գումարը կազմում է 350-400 մլն դոլար, մինչդեռ, նրանց վրացի գործընկերները կարծում են, որ դրա համար կպահանջվի 73 մլն դոլարից ոչ ավելի: