
Արմինֆո. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհուի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության դրական աճի միտումը։
ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկրների միջև բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը՝ որպես ՀՀ կառավարության ծրագրում (2021-2026թթ. - խմբ.) ամրագրված առաջնահերթություններից մեկը։
Նախարարությունը նաև հայտնել է, որ երկու երկրների ֆինանսների նախարարությունները ներկայումս նախատեսում են ստորագրել պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի բարելավել ֆինանսական համակարգերի արդյունավետությունը և նախատեսում է գիտելիքների և փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային վերափոխման ոլորտներում։
Նշենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեկան ցույց է տվել ուժեղ աճ՝ գերազանցելով 400 միլիոն դոլարը։ Այս աճը ուղեկցվում է մշակութային և հումանիտար կապերի աճով, այդ թվում՝ Հնդկաստանից աշխատանքային միգրացիայով։ Երկրների միջև պաշտպանական համագործակցությունը ակտիվորեն զարգանում է։