Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2026 15:50

ՀՀ Կենտրոնական Բանկը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնակցում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի 2026 թվականի «Գարնանային հանդիպումներին»

ՀՀ Կենտրոնական Բանկը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնակցում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի 2026 թվականի «Գարնանային հանդիպումներին»

Արմինֆո.Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնացում են 2026 թվականի «ԱՄՀ–Համաշխարհային բանկ, Գարնանային հանդիպումներ»-ին:

 

Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում էր նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, հանդիպումներ է ունեցել ԱՄՀ ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի հետ քննարկվել են մակրոտնտեսական զարգացումների, քաղաքականության առաջնահերթությունների և շարունակվող համագործակցության մասին։

 

Հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՀ ներկայացուցիչներ Յարա Գիլքրիստի և Անտոնիո Մանզաներայի հետ, որի ընթացքում քննարկվել են ֆինանսական հատվածի զարգացումները, կարգավորող շրջանակները և ֆինանսական նորարարությունների հետ կապված արդի մարտահրավերները։

 

Հանդիպումները հնարավորություն են տվել քննարկել կարևոր հարցեր միջազգային գործընկերների հետ և ամրապնդել համագործակցությունը՝ ուղղված մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը։