

Արմինֆո. «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում:
