
Արմինֆո. «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է "Արմենիա" Միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA -ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք լիովին համապատասխանում են Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի ավելի քան քսաներեք ուղղություններով՝ ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ, և այդ թիվը շարունակում է աճել։ Գործարկումից ի վեր FlyOne Armenia-ն տեղափոխել է ավելի քան երեք միլիոն ուղևոր։