Երկուշաբթի, 27 Ապրիլի 2026 18:42
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են ՀՆԱ-ի տոկոսներով ամենաշատ ռազմական ծախսեր ունեցող երկրների առաջատար տասնյակում

Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են ՀՆԱ-ի տոկոսներով ամենաշատ ռազմական ծախսեր ունեցող երկրների առաջատար տասնյակում

Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են 10 երկրների ցանկում, որոնց ռազմական ծախսերն ամենամեծն են ՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տոկոսներով: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

 

Զեկույցի համաձայն, առաջին տեղում Ուկրաինան է՝ 40 տոկոս ցուցանիշով, երկրորդ տեղում Ալժիրն է՝ 8,8 տոկոս, երրորդում՝ Իսրայելը՝ 7,8 տոկոս, ապա գալիս են Ռուսաստանը՝ 7,5%, Սաուդյան Արաբիան՝ 6,5%, Ադրբեջանը՝  6,5%, Հայաստանը՝  6,1%, Օմանը՝  5,7%, Քուվեյթը՝ 4,7% և Հորդանանը՝ 4,6%:

 

Ընդ որում, ընդգծվում է, որ 2025 թվականին բյուջեի վրա ռազմական ծանրաբեռնվածության ամենամեծ աճը տարվա ընթացքում դիտվել է Ուկրաինայում (+5,6 տոկոսային կետ), նրան հետեւում են Ադրբեջանը (+1,4), այնուհետև՝ Նորվեգիան և Դանիան (+1,0-ական):

 

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ համաշխարհային ռազմական ծախսերն իրական արտահայտությամբ աճել են 2,9 տոկոսով և 2025 թվականին հասել 2887 միլիարդ դոլարի, ինչը դարձել է աճի 11-րդ տարին անընդմեջ: Վերջին տասնամյակում (2016-2025թթ․) համաշխարհային ծախսերն աճել են 41% - ով։ 2025թ․ տարեկան աճը զգալիորեն պակաս էր, քան 2024 թվին արձանագրված 9,7% աճը, և նշանավորել է տարեկան աճի ամենացածր տեմպը 2021 թվականից ի վեր:

 

Համաշխարհային ռազմական բեռը՝ համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մասնաբաժինը, որը հատկացվում է ռազմական ծախսերին, 2024 թվականի 2,4%-ից 2025 թվականին հասել է 2,5%-ի։ Համաշխարհային միջին ռազմական ծախսերը պետական ծախսերի տոկոսներով 2025 թվականին կազմել են 6,9 տոկոս՝ 2024 թվականի 7,0 տոկոսի դիմաց, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ծախսերը 2025 թվականին կազմել են 352 դոլար։