Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026 18:09

«Լեսնոյ».Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

«Լեսնոյ».Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Արմինֆո.«Լեսնոյ» համալիրն արդեն ավելի քան 10 տարի հանդիսանում է ընտանեկան հանգստի, զբոսաշրջության և հյուրասիրության սիրված վայրերից մեկը ոչ միայն լոռեցիների, այլևՀայաստանի տարբեր անկյուններից ու արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկների համար։ 

Զրոյից ստեղծված այս բիզնեսն առանձնանում է ոչ միայն իր յուրահատուկ ձեռակերտ միջավայրով, այլև Լոռիի տեղական մթերքի վրա հիմնված խոհանոցով։ 

Բիզնեսի հիմնադիր Մկրտիչ Ղազարյանի խոսքով, «Լեսնոյի» գաղափարը ծնվել է ընկերների հետ ճանապարհորդությունից, իսկ իրականություն է դարձել իր աշխատանքի շնորհիվ. այստեղ գրեթե ամեն ինչ կառուցվել է հենց իր ձեռքերով։  

Բիզնեսի կայացման և զարգացման ամբողջ ընթացքում կարևոր դեր է ունեցել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը։ Գործընկերությունը սկսվել է դեռևս հիմնադրման փուլում և շարունակվում է մինչև հիմա՝ ներառելով Converse SME, Converse Leasing պրոդուկտների շրջանակում ֆինանսավորումը: 

Այսօր «Լեսնոյ»-ը նախատեսում է ընդլայնվել՝ հիմքում ունենալով նույն գաղափարը. ստեղծել մի վայր, որտեղ բնությունը, համն ու մարդկային աշխատանքը միավորվում են մեկ ամբողջական փորձառության մեջ, Լոռու սրտում։ 

Տեսանյութն՝ այստեղ 

conversebank.am, 010 511 211