Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 16:14
Մարիաննա Մկրտչյան

Ֆոն դեր Լայեն. ԵՄ-ը հուսով է, որ Հայաստանի համար կայունության և աճի ծրագիրը կներգրավի 2,5 մլրդ եվրո ներդրումներ հանրապետությունում

Ֆոն դեր Լայեն. ԵՄ-ը հուսով է, որ Հայաստանի համար կայունության և աճի ծրագիրը կներգրավի 2,5 մլրդ եվրո ներդրումներ հանրապետությունում

Արմինֆո. ԵՄ-ը հույս ունի, որ Հայաստանի համար 270 մլն եվրո արժողությամբ կայունության և աճի ծրագիրը ևս 2,5 մլրդ եվրո ներդրում կներգրավի հանրապետությունում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ամփոփելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքները։

 

Եվրահանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը վաղուց ընդլայնված Եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։  Նրա ասելով՝ 2018թ․ խաղաղ թավշյա հեղափոխությունն  ի ցույց դրեց Հայաստանի հանձնառությունը Եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը, այսինքն՝ իրավունքի գերիշխանության հանդեպ հարգանքի և հիմնարար ազատությունների։

 

«Այսօր ես ուզում եմ մեր կուռ օժանդակությունը և գործընկերությունը վերահաստատել Հայաստանի հետ։ Բոլորս ապրում ենք տարափոփոխ աշխարհաքաղաքական համատեքստում, և այս մարտահրավերներով լի միջավայրում առաջին՝ Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովը, չէր կարող ավելի ժամանակին լինել։ Սա հնարավորություն է ընձեռում խորացնելու մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի։ Եվ մենք դա այդպես էլ կանենք չորս հիմնական գերակայությունների ուղղությամբ։

 

Առաջինը փոխկապակցվածություն է։ Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցվածության գործընկերության փաստաթուղթը, որը մեզ նոր մակարդակի է բերում հավակնությունների մեր համագործակցության մեջ։ Եվ եթե ես սկսեմ առաջին հենասյունից, այս երեքից, առաջինը տրանսպորտն է։ Շատ քիչ երկրներ են այդքան եզակի դիրքավորված, ինչպես Հայաստանը։ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ և Կենտրոնական Ասիայի և, ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։

 

Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակետերը վերականգնելու, վերակառուցելու, երբ ձեր հարևան երկրների հետ սահմանահատումները բացվեն։ Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար կուռ ինտեգրվել ռեգիոնալ տրանսպորտային ցանցերի մեջ, և ահա, թե ինչու մենք կսատարենք ձեր ինտեգրումը անկյունաքարային տրանսպորտային ցանցերի մեջ, ինչպես օրինակ՝ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը, որը ռազմավարական կարևորություն ունի նաև Եվրոպայի համար, ինչպես նաև հաշվի առնելով աճող առևտրաշրջանառությունը մեր երկու տարածաշրջանների միջև։ Ահա թե ինչու այսօր մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք մեկնարկում տրանսպորտի շուրջ։ Տրանսպորտի և տրանսպորտային ցանցերը շարժիչ ուժն են՝ նպաստելով մրցողունակությանը։

 

Երկրորդ հենասյունը, ինչպես Դուք ասացիք, էներգետիկան է։ Հայաստանի արագ զարգացումն արևային էներգետիկայի նշանակալի է։ Սա հստակ նշան է ձեր նվիրմանը Հայաստանի էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելուն։ Եվ գերագույն կարևորություն ունի, եթե մենք նայենք, օրինակ, էներգետիկ ճգնաժամին, որին մենք բոլորս այժմ բախվում ենք։ Մենք սատարում ենք նախագծերը՝ խթանելու ձեր էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես, հաշվի առնելով թանկարժեք վերականգնվող ռեսուրսները, որոնք Դուք նկարագրեցիք։ Սա արդեն ներառում է 25 միլիոն եվրոյի ներդրում Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցմանը, ապահովելու ձեր մատակարարման անվտանգությունը։

 

Երրորդ հենասյունը․ Հայաստանը ապշեցուցիչ նոր ծագող ԱԲ և ինժեներական էկոհամակարգ ունի։ Սա ուժեղ կողմ է, և մենք ուզում ենք հենվելով դրա վրա կառուցել ավելին։ Մենք միասին վերհանել ենք մի այլ ընտրանի նախագծերի, և մենք բոլորս այստեղ այս սենյակում ականատես ենք եղել ստորագրմանը մի քանի մտադրության նամակների, հայաստանյան առաջատար ընկերությունների հետ։ Եվ մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալը և հնարավորությունները համատեղելով՝ Հայաստանը հենց այն տեղն է, որտեղ պետք է դուք բոլորդ լինեք։

 

Երկրորդ գերակայությունը, որ այսօր քննարկում ենք, ավելի ամուր համագործակցությունն է անվտանգային ոլորտում։ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաև դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին։ Եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստելու է դեմ առնել այդ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկացման։ Մի բան բացարձակապես հստակ է՝ միակ լեգիտիմ աղբյուրն իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է։

 

Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզայի քաղաքականության և ներքին գործերի ասպարեզում։ Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորվում է հայ ժողովրդի կողմից, և իրավացիորեն է այդպես, քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովրդներին։

 

Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում են, այն խիստ դրական բնույթ ունի՝ լավ աշխատանքը և առաջընթացը արձանագրելով անցյալ նոյեմբերից ի վեր։ Եվ մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Այսօր մենք նաև նոր աշխատանքային կարգադրություններ ենք հաստատում Ֆրոնտեքսի և Հայաստանի միջև, այն կամրացնի համագործակցությունը սահմանների կառավարման և միգրացիոն հոսքերի կառավարման ասպարեզում։

 

Եվ վերջապես, բայց ոչ վերջին հերթին, չորրորդ գերակայությունը տնտեսական աջակցություն և սոցիալական դիմակայությունն է։ Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք տոկունության և աճի պլանը Հայաստանի համար 270 մլն եվրո արժողությամբ։ Ակնկալում ենք, որ այս պլանը, ևս 2,5 միլիարդ եվրո կներգրավի ներդրումների տեսանկյունից, ներկայացնում ենք հայկական բիզնեսներին, օգնելով նրանց նորարարությամբ զբաղվել, նոր շուկաներ մուտք գործել և աճել։ Ներդրումներ ենք անում հմտությունների և զբաղվածության ասպարեզում, ինչպես նաև ականազերծման ասպարեզում, որն անվտանգության և ապահովության համար կենսական է։ Եվ շատ պահանջված աջակցություն ենք տրամադրում՝ ներառյալ բնակապահովում Ղարաբաղից տեղահանվածների համար», - ամփոփել է Եվրահանձնաժողովի նախագահը։