Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 16:52

Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Արմինֆո. Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնի է դարձել ՀՀ Ազգային ժողովում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:

 

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Նարեկ Բաբայանի հավաստմամբ՝ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը։ Նրանք բոլորը հանդես են եկել թեկնածուի օգտին:

 

Այսպիսով՝ Մարտին Գալստյանը եւս 6 տարի կղեկավարի երկրի Կենտրոնական բանկը: