
Արմինֆո. Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր։
Խուդաթյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ "Թրամփի երթուղու" ստեղծման մասին հռչակագիրը Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Այդ տրանսպորտային միջանցքն անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը կպահպանի իր տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը, երթուղու կառավարումն իրականացնելու է ամերիկյան մասնավոր ընկերություն։