

Արմինֆո. 2026 թվականի ապրիլին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է ավելի քան 28%-ով։ Այդ մասին են վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։
"2026 թվականի ապրիլին Հայաստան է այցելել 172 705 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123 705 մարդ", - նշել են գերատեսչությունում։
Նաեւ նշվում է, որ 2026 թվականի ապրիլին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):
