
Արմինֆո.Թուրքիայի օրենսդրության մեջ մտցվում է փոփոխություն, որի համաձայն, Հայաստանը կներառվի թուրքական արտադրանք ներմուծող երկրների ցանկում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Շենգավիթ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերին:
Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարարը ինչ-որ բան էր շշնջացել Փաշինյանի ականջին, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարողացել էին որսալ "թուրքերն այսօր բացում են" արտահայտությունը։
Վարչապետն այդ առնչությամբ պարզաբանել է, որ Թուրքիայից ապրանքներ ներմուծելիս այսուհետ որպես ներմուծող երկիր նշվելու է Հայաստանը։ Փաշինյանի խոսքով ՝ նախկինում թուրքական օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես ներմուծող երկիր։ Այլ կերպ ասած՝ Հայաստան ուղարկվող ապրանքները ձևակերպվում էին երրորդ երկրներում, որից հետո դրանք առաքվում էին այստեղ։ Այժմ Թուրքիայի օրենսդրության մեջ փոփոխություն է մտցվում, որին համապատասխան, Հայաստանը կավելացվի թուրքական արտադրանք ներմուծող երկրների ցանկում։