

Արմինֆո. 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միգրացիոն դրական սալդո, որը կազմել է 2,5 հազար մարդ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 48%-ով։
Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում օտար երկրներից Հայաստան մուտք է գործել 974,2 հազար քաղաքացի, ինչը 2,3 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 966,4 հազար քաղաքացի՝ տարեկան 0,8 տոկոս աճով:
