Երեքշաբթի, 19 Մայիսի 2026 16:32
Ալինա Հովհաննիսյան

Գազի գների հնարավոր բարձրացումից հետո Հայաստանը չի բախվի 90-ականների ճգնաժամին. ՀԾԿՀ ղեկավար

Գազի գների հնարավոր բարձրացումից հետո Հայաստանը չի բախվի 90-ականների ճգնաժամին. ՀԾԿՀ ղեկավար

Արմինֆո. Եթե ռուսական գազի գները բարձրանան, Հայաստանը չի բախվի ծանր ճգնաժամի, որը տեղի ունեցավ 1990-ականներին, երբ երկիրը բախվեց էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների: Այդ մասին մայիսի 19-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Նրա խոսքով՝ գների բարձրացումը կանդրադառնա էլեկտրաէներգիայի արժեքի վրա, որի շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմային էլեկտրակայանների կողմից: "Նույն չափով դա կարող է ազդել էլեկտրաէներգիայի գնի վրա", - նշել է Մեսրոպյանը, հավելելով, որ ամեն ինչ իր արժեքն ունի։

 

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր տեխնոլոգիապես զարգացած երկիր է, այդ թվում՝ արևային էներգիայի օգտագործման ոլորտում։ Բացի այդ, ըստ ՀԾԿՀ ղեկավարի, երկրում կան հիդրոէլեկտրակայաններ և ատոմային էլեկտրակայան, որոնք կարող են բավարարել էլեկտրաէներգիայի պահանջները: "Այդ դեպքում գազի գնի բարձրացումը որևէ լուրջ ցնցումների չի հանգեցնի", - ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին սպառնացել էր ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը ՀՀ ԱԺ նախագահի դատողությունները կոռեկտ չէր համարել: Նա հիշեցրել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ներկա իրավիճակի հստակ պատկերը: "Եվրոպայում էներգակիրների, գազի գները 1000 խմ  դիմաց 600 դոլարից բարձր են, իսկ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ դիմաց 177,5 դոլարով։

 

"Հայ քաղաքական գործիչների կողմից արդարացի և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման մասշտաբը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները", - եզրափակել էր նա: