Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026 10:13
Մարիաննա Մկրտչյան

Կարծիք․ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական մանևր է, այլ՝ կրակոց սեփական ոտքին 

Կարծիք․ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական մանևր է, այլ՝ կրակոց սեփական ոտքին 

Արմինֆո  ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ «արժեքային ընտրություն» է, ոչ էլ հերթական աշխարհաքաղաքական «կռուտիտը» («մանևր» բառը թերևս տեղին չէ)։ Դա սեփական ոտքին կրակել է։ Նման կարծիք է հայտնել անդրսահմանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի մասնագետ, քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ Telegram-ի իր էջում։

 

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանն այն մասին, որ մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը, Դավթյանը ենթադրել է, որ դա նման է մոտաալուտ ռազմավարական ընտրության, որի գինը Հայաստանի համար կարող է չափազանց բարձր լինել:

 

«ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ աշխարհաքաղաքական մանևր է, ոչ էլ աբստրակտ «քաղաքակրթական ընտրություն» ։ Դա սեփական ոտքին կրակել է։ Ընդ որում՝ միաժամանակ երկուսին էլ։ Իսկ որոշ սցենարների դեպքում՝ նաև սեփական գլխին», - նշել է նա։

 

Փորձագետն արձանագրել է, որ վերջին տասնամյակում հայկական տնտեսությունը զարգացել է հենց եվրասիական տնտեսական մոդելի շրջանակում։ Նրա ասելով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 26 մլրդ-ի։ Նա հավելել է, որ Հայաստանը ստացել է մուտք ընդհանուր շուկա, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համակարգ։ Դրան հավելվել են արտոնյալ էներգետիկ պայմանները, առանց որոնց հայկական տնտեսությունն իր ներկա կառուցվածքով պարզապես չի կարող գոյատևել առանց խորքային ցնցումների։

 

«Բավական է համեմատել գազի գները․ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177,5 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց (կալորիականության գործակիցը հաշվի առնելով), մինչդեռ Եվրոպայում գինը գերազանցում է 600 ԱՄՆ դոլարը։

 

Ադրբեջանը ֆիզիկապես ի վիճակի չէ բավարարել հայկական պահանջարկը։ Էլ չեմ խոսում դրա անվտագային ռիսկերի մասին:

 

Իրանը կարող է, սակայն բացառապես Մոսկվայի հետ սինքրոնիզացնելով սեփական որոշումները: Վերջիվերջո, Իրան-Հայաստան գազատարը Ռուսաստանի սեփականություն է։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ Երևանում «դիվերսիֆիկացիա» ասելով նկատի ունեն հենց իրանական ուղղությունը։

 

Այսպիսով, նման սցենարի դեպքում գազի գների կտրուկ աճը դառնում է անխուսափելի։

Եվ այստեղ առաջանում է պարզ հարց․ ո՞վ է փոխհատուցելու այդ տարբերությունը։ Եվրոպացի պաշտոնյանե՞րը։ Դրամաշնորհային հիմնադրամնե՞րը։ Թե՞ կրկին՝ հայ սպառողն ու հայկական բիզնեսը», - հարցէ տվել Դավթյանը։

 

Միևնույն ժամանակ, նա արձանագրել է, որ  «եվրոպական հեռանկարի» մասին խոսակցություններն արդեն ուղեկցվում են Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության անկմամբ։ 2025 թ.-ին՝ մինուս 45%։

«Մինչդեռ ռուսաստանյան ուղղությունը Հայաստանի համար ոչ միայն արտահանման շուրջ մեկ քառորդն է, այլև արդյունաբերական կոոպերացիա, դրամական փոխանցումներ, լոգիստիկ շղթաներ, աշխատաշուկա և երկրի տնտեսական կայունության զգալի հատված։

 

Խնդրի էությունը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գեոէկոնոմիկան փոխարինել քաղաքական ռոմանտիզմով։ Բայց տնտեսությունը լոզունգներով չի ապրում։ Աշխարհագրությունը հայտարարություններով չի փոխվում (թեև հայտարարվում է, որ Հայաստանը փոխել է իր աշխարհագրական դիրքը)։

 

Հայաստանը, ցավոք, ո՛չ ավելցուկային ռեսուրսներ ունեցող պետություն է, ո՛չ էլ ինքնաբավ տնտեսություն, որը կարող է առանց սուր ցավի խզել իր հիմնական տնտեսական կապերը։

Տարածաշրջանային տուրբուլենտության պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալը կգործակցի շղթայական ռեակցիա՝ սակագների աճ, արտահանման կրճատում, արդյունաբերության անկում, միգրացիայի ուժեղացում և սոցիալական լարվածության խորացում։ Եվ, իհարկե, անխուսափելիորեն՝ քաղաքական ճգնաժամ։ Իրական ճգնաժամ:

 

Սակայն Երևանում վաղուց արդեն ռազմավարական պլանավորմամբ չեն զբաղվում։ Երկիրը կառավարվում է «ձեռքի ռեժիմով»։ Իսկ այդ կառավարման գլխավոր սկզբունքը դարձել է պահի աղմկային էֆեկտը», - ամփոփել է նա։

 

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔվե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան՝ հաստատման։ Մարտի 26-ին, երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահին՝ ստորագրության։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն տարվա ապրիլի 4-ին։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: