Ուրբաթ, 22 Մայիսի 2026 12:04
Մարիաննա Մկրտչյան

Գերմանիան և Հայաստանը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքի խթանման հնարավորությունները

Գերմանիան և Հայաստանը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքի խթանման հնարավորությունները

Արմինֆո. Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Բունդեսթագի Զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նախագահ Անյա Կառլիչեկը քննարկել են Գերմանիայի և Հայաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը, Հայաստան–Եվրոպական միություն մերձեցման հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցեր։

 

«Ուրախությամբ արձանագրեցինք, որ Գերմանիայի յոթ քաղաքներից դեպի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան այս պահին իրականացվում են ուղիղ թռիչքներ։ Դրանք են՝ Բեռլինը, Համբուրգը, Քյոլնը, Դորտմունդը, Մեմինգենը, Դյուսելդորֆը և Ֆրանկֆուրտը։ Պայմանավորվեցինք առաջիկայում գործուն քայլեր իրականացնել՝ մեր երկրների միջև զբոսաշրջային հոսքերն էլ ավելի մեծացնելու ուղղությամբ», - պատմել է Ենգիբարյանը՝ Facebook-ի իր էջի հրապարակման մեջ։

 

Նշենք, որ ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների ՝ 2026 թվականի ապրիլին Հայաստան է այցելել 172 705 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 123 705 մարդ, աճը ՝ ավելի քան 28 տոկոս: 2026 թվականի ապրիլին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):