
Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել է այս տարվա մայիսի 25-ից Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին:
Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը, թռիչքներն իրականացվելու են շաբաթական 3 անգամ հաճախականությամբ՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել flyone.am կայքում:
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի առաջատար ավիափոխադրողն է։ Հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից: Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր չափանիշներին: Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Մերձավոր Արևելք՝ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը աստիճանաբար ավելանում է: Իր գործունեության ընթացքում փոխադրողը սպասարկել է ավելի քան երեք միլիոն ուղևորի։