Ուրբաթ, 29 Մայիսի 2026 17:16
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 25-29-ը և դոլարով, և ռուբլով գործարքները նվազել են

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 25-29-ը և դոլարով, և ռուբլով գործարքները նվազել են

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են, իսկ եվրոյով գործարքքներ չեն իրականացվում արդեն ավելի քան երեք ամիս։

Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն աննկատ դանդաղել է 74,4%-ից մինչև 66,7%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվել է 6,6 անգամ էական աճից դեպի 68,3% անկում։ Այնուամենայնիվ, ռուբլով գործարքների շաբաթական ծավալը շարունակել է գերակշռել դոլարով գործարքների նկատմամբ, բայց խզման կրճատմամբ 16 անգամից մինչեւ 15,3 անգամ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (25-29.05.26, 05.18.26 - 22.05.26-ի համեմատ) դոլարի առքը սկսել է նվազել՝ վաճառքի աճի դեպքում, եվրոյի առքուվաճառքի անկումը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքների առքուվաճառքի թրենդը ծավալվել է աճից դեպի անկում։

 

Արդյունքում՝ ս.թ. մայիսի 25-29-ը դրամը սկսել է թուլանալ ինչպես դոլարի նկատմամբ՝ 366,5 - ից մինչև 369,3 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ՝ 426,8-ից մինչև 429,5 դրամ/1եվրո, ընդ որում, մի փոքր ամրապնդվելով ռուբլու նկատմամբ՝ 5,08-ից մինչև 5,04 դրամ/1ռուբլի։ Մեկ տարի առաջ՝ 2025թ.մայիսի 29-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 384,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 434,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,82 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 4% և 1%, և ռուբլու նկատմամբ 5% արժեզրկման մասին։