Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 14:56
Ալինա Հովհաննիսյան

«Շիրակ Ավիա»-ն ձեռնամուխ է եղել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթների իրականացմանը

«Շիրակ Ավիա»-ն ձեռնամուխ է եղել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթների իրականացմանը

Արմինֆո «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

 

Ինչպես հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը, թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսեր կարելի է ձեռք բերել ՝ shirakavia.am կայքում։

 

Նշենք, որ դեռևս ապրիլին ԱրմԻնֆո-ն, հղում անելով Uzbekistan Airports-ին, հաղորդել էր նման չվերթի հնարավոր մեկնարկի մասին: «Ակնկալվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ Boeing 737 ինքնաթիռներով: Նոր երթուղու բացումը, ինչպես սպասվում է, կամրապնդի Հայաստանի և Ուզբեկստանի միջև զբոսաշրջային և գործարար կապերը: Ավելի վաղ այս երթուղու ուղևորները ստիպված էին տեղփոխում կատարել Մոսկվայում, Ստամբուլում և Թբիլիսիում", - ասվում է Uzbekistan Airports-ի հաղորդագրության մեջ:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  2025 թվականին Ուզբեկստանից Հայաստան է այցելել 3 918 զբոսաշրջիկ, ինչը 2,9% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: