Ուրբաթ, 5 Հունիսի 2026 19:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում ՀԷԿ-երը և ՀԱԷԿ-ը կրճատում են էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ ՋԷԿ-երը, արևային և հողմային էլեկտրակայանները՝ ավելացնում

Հայաստանում ՀԷԿ-երը և ՀԱԷԿ-ը կրճատում են էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ ՋԷԿ-երը, արևային և հողմային էլեկտրակայանները՝ ավելացնում

Արմինֆո.  Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2026թ. հունվար-ապրիլին արագացել է՝ 4,9%-ից մինչեւ 8,3%՝ կազմելով 3 610.7 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն ապրիլին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչեւ 750,7 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Մասնավորապես, 2026թ. հունվար-ապրիլին 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են  59,4%-ով՝ մինչև 1 584,8 մլն կվտ/ժամ։ Արևային էլեկտրակայաններն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են  տարեկան 18.4% - ով՝ ապահովելով 483.7 մլն կվտ/ժամ ծավալ: Իսկ հողմակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0,5 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 55.2% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 

Ընդ որում, ՀԷԿ-երը և Հայկական ԱԷԿ-ը, ընդհակառակը, արտադրության ծավալները կրճատել են, համապատասխանաբար, 22,2%-ով և 18,8%-ով՝ մինչև 602,3 մլն կվտ/ժամ և 939,4 մլն կՎտ/ժամ։