
Արմինֆո. Հայաստանի TOP-5 առևտրային գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և Գերմանիայի մասնաբաժինը 2026 թվականի հունվար-ապրիլին նվազել է մինչև ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության հանրագումարային 52,5%-ը (2025թ. հունվար-ապրիլի 64,7%-ի կամ 4,1 մլրդ դոլարի դիմաց)՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով 3,3 մլրդ դոլար:
Դրանցից երկուսը՝ Ռուսաստանը և ԱՄԷ-ն, շարունակել են կրճատել ծավալները համապատասխանաբար 20,7%-ով և 71,2%-ով՝ դանդաղեցնելով տեմպերը անցյալ տարվա 62,5%-ից և 74,4%-ից: Միևնույն ժամանակ, Չինաստանի և Գերմանիայի ուղղությամբ արտաքին առևտրի ծավալները անցել են աճի՝ համապատասխանաբար 19,4% և 33,7% (մեկ տարի առաջվա 26,1% և 5,4% անկումից հետո), իսկ Իրանի ուղղությամբ աճը դանդաղել է 9,9%-ից մինչև 6,7%: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
Հայաստանի արտաքին առևտուրը ԵԱՏՄ-ի հետ 2026թ. հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով նվազել է 19,2%-ով (անցյալ տարվա 61,5% անկման դիմաց)՝ հասնելով 1,9 մլրդ դոլարի, իսկ ԵՄ-ի հետ առևտրի աճը կտրուկ արագացել է մինչև 45,2% (մեկ տարի առաջվա 4,8%-ի դիմաց)՝ հասնելով 1,1 մլրդ դոլարի: Ընդ որում, ԵԱՏՄ երկրների շարքում ծավալների անկում գրանցվում է միայն ՌԴ-ի մոտ, այն դեպքում, երբ ԵՄ երկրների մեծ մասը նախընտրել է մեծացնել ծավալները. դրանք են՝ Գերմանիան, Բուլղարիան, Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, Լեհաստանը, Իսպանիան, Ավստրիան, Դանիան, Լիտվան, Չեխիան, Կիպրոսը և Պորտուգալիան, ընդ որում՝ նրանցից շատերը՝ զգալիորեն:
Տարեկան դինամիկայի նման փոփոխությունը նվազեցրել է ԵԱՏՄ-ի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում 37%-ից մինչև 29,8% (ՌԴ-ի պատճառով՝ 35,5%-ից մինչև 28%), իսկ ԵՄ-ի մասնաբաժինը, ընդհակառակը, բարձրացրել է 11,6%-ից մինչև 16,7%: Մասնավորապես, արտահանման մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը նվազել է 39,7%-ից մինչև 39,2% (ՌԴ-ի պատճառով՝ 36,8%-ից մինչև 36,4%), իսկ ԵՄ մասնաբաժինը բարձրացել է 7,5%-ից մինչև 15,3%: Ներմուծման մեջ նմանատիպ պատկերն ավելի արտահայտված է. ԵԱՏՄ մասնաբաժինը նվազել է 35,2%-ից մինչև 24,3% (ՌԴ-ի պատճառով՝ 34,6%-ից մինչև 23,1%), իսկ ԵՄ մասնաբաժինը բարձրացել է 14,1%-ից մինչև 17,6%: Լիդերների հնգյակը ներկայացնող մյուս երկրների մասնաբաժնային ընդգրկումը փոխվել է հետևյալ կերպ. Չինաստանը մեծացրել է մասնաբաժինը արտահանման մեջ 6,5%-ից մինչև 13,8% և նվազեցրել ներմուծման մեջ՝ 15,6%-ից մինչև 14,9%: ԱՄԷ-ն ուժեղ կրճատել է մասնաբաժինը արտահանման մեջ 29,2%-ից մինչև 8,3% և էլ ավելի է նվազեցրել ներմուծման մեջ առանց այդ էլ չնչին մասնաբաժինը՝ 0,7%-ից մինչև 0,5%: Գերմանիան բարձրացրել է մասնաբաժինը և՛ արտահանման մեջ (1,5%-ից մինչև 1,6%), և՛ ներմուծման մեջ (2,7%-ից մինչև 3,8%): Բուլղարիան ավելի նկատելիորեն բարձրացրել է մասնաբաժինը արտահանման մեջ (1,1%-ից մինչև 6,3%), քան ներմուծման մեջ (0,2%-ից մինչև 0,6%): ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել մասնաբաժինը ներմուծման մեջ 2,7%-ից մինչև 3,7%՝ սկսելով կրճատել արտահանման մեջ՝ 0,8%-ից մինչև 0,5%: Իրաքը նվազեցրել է մասնաբաժինը արտահանման մեջ 4,2%-ից մինչև 4,9%՝ ներմուծման մեջ ունենալով չնչին 0,03%: Իրանը մեծացրել է մասնաբաժինը ներմուծման մեջ 4,9%-ից մինչև 5,3%՝ կրճատելով մասնաբաժինը արտահանման մեջ՝ 1,3%-ից մինչև 1,1%:
Արտահանման գծով TOP-5-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Բուլղարիան և Իրաքը՝ 1,6 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, իսկ ներմուծմամբ առաջատար հնգյակը ներկայացնում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Գերմանիան և ԱՄՆ-ը՝ 2 մլրդ դոլարը գերազանցող ընդհանուր ծավալով: Ռուսաստանի և ԱՄԷ-ի ուղղությամբ կրճատվում են և՛ արտահանումը, և՛ ներմուծումը: Չինաստանի ուղղությամբ արտահանման զգալի՝ մի քանի անգամյա աճին զուգահեռ ներմուծումը անկում է ապրել: Գերմանիայի ուղղությամբ նկատվում է արտահանման աճի ուժեղ դանդաղում՝ ներմուծման՝ անկումից բարձր աճի անցնելու ֆոնին: ԱՄՆ-ի ուղղությամբ նկատվել է արտահանման անկում, մինչդեռ ներմուծումը անկումից անցել է բարձր երկնիշ աճի: Բուլղարիայի ուղղությամբ և՛ արտահանումը, և՛ ներմուծումը մի քանի անգամ կտրուկ աճել են: Իրաքի ուղղությամբ արտահանման խիստ դանդաղած աճին զուգահեռ գրանցվել է ներմուծման էլ ավելի արագացված՝ մի քանի անգամյա աճ: Իրանի ուղղությամբ արագանում է արտահանման անկումը և դանդաղում է ներմուծման աճը:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-ապրիլին գերազանցել է 6,3 մլրդ դոլարը՝ տարեկան դինամիկայի բարելավմամբ մինչև 0,3% աճ (անցյալ տարվա 52,9% անկման դիմաց): Մասնավորապես, դինամիկայի նման շրջադարձ արձանագրվել է ներմուծման գծով՝ 46,5% անկումից անցնելով 2,5% աճի, այն դեպքում, երբ արտահանումը դեռևս մնացել է անկման մեջ, բայց տեմպերի խիստ դանդաղմամբ՝ 60,4%-ից մինչև 3,3%, որոնց ծավալները կազմել են համապատասխանաբար 3,99 մլրդ դոլար և 2,3 մլրդ դոլար:
Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2026թ. հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 12%-ով՝ հասնելով 1,7 մլրդ դոլարի, որից մինուսային 347,2 մլն դոլարը և 272,7 մլն դոլարը ԵՄ երկրների և Չինաստանի հետ սալդոն է՝ այս ցուցանիշների տարեկան անկմամբ համապատասխանաբար 6%-ով և 40%-ով: ԱՄՆ-ի հետ արտաքին առևտրի բացասական սալդոն աճել է 60%-ով՝ հասնելով 136,3 մլն դոլարի, ընդ որում՝ Իրանի ուղղությամբ մինուսային սալդոն ավելի զգալի է եղել՝ 187,3 մլն դոլար՝ 18% տարեկան աճով: Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն կրճատվել է 6 անգամ՝ հասնելով 76,5 մլն դոլարի՝ նույնքան կրճատելով ԵԱՏՄ երկրների հետ բացասական սալդոն՝ մինչև 58,5 մլն դոլար: Զգալիորեն կրճատվել է նաև ԱՄԷ-ի հետ արտաքին առևտրի դրական սալդոն՝ 4 անգամ՝ հասնելով 174,1 մլն դոլարի: Հատկանշական է, որ էապես աճել է արտաքին առևտրի դրական սալդոն Բուլղարիայի հետ՝ 7 անգամ (մինչև 120,7 մլն դոլար), Բելգիայի հետ՝ 5 անգամ (մինչև 42,5 մլն դոլար), Լիտվայի հետ՝ 4 անգամ (մինչև 3,1 մլն դոլար), Շվեյցարիայի հետ՝ 62%-ով (մինչև 57,7 մլն դոլար): Իրաքի ուղղությամբ դրական սալդոն աճել է ավելի համեստ՝ 12%-ով՝ հասնելով 112,2 մլն դոլարի:
Ուշադրություն դարձնենք, որ ԵԱՏՄ երկրներից մի քանի անգամ ավելացել է Հայաստանի և Ղրղզստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը, ընդ որում՝ շատ ավելի տպավորիչ աճ է արձանագրվում ներմուծման, քան արտահանման գծով։ ԱՊՀ երկրների ուղղությամբ Հայաստանը զգալիորեն մեծացրել է արտաքին առևտրաշրջանառությունը Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով, իսկ Ուկրաինայի ուղղությամբ արտաքին առևտրի խիստ արագացած աճը պահպանվում է ներմուծման ակտիվության հաշվին։
Նշենք, որ սույն թվականի մարտին ՀՀ Կենտրոնական բանկի թարմացված կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին արտահանման և ներմուծման գրեթե հավասար՝ 30,9-32,7% աճից և 2025 թվականի անկումից հետո (արտահանման գծով՝ 30,5%, ներմուծման գծով՝ 23,7%), արդեն 2026 թվականին դինամիկան կբարելավվի դեպի աճ՝ ինչպես արտահանման մասով (մինչև 25,5-28,5%), այնպես էլ ներմուծման մասով (մինչև 36,7-34,9%): ԿԲ սպասումներով՝ աճի միտումը կշարունակվի նաև 2027 թվականին, սակայն տեմպերը կթուլանան՝ արտահանման գծով մինչև 16-19%, իսկ ներմուծման գծով՝ մինչև 11-14,3%:
Արժույթի միջազգային հիմնադրամն իր դեկտեմբերյան կանխատեսման մեջ, նույնպես ակնկալելով 2026 թվականին Հայաստանի արտաքին առևտրի դուրսգալը անկումից դեպի աճ, սահմանել է արտահանման և ներմուծման չափազանց համեստ տեմպեր՝ 2,2-2,1%՝ 2027 թվականին դրանց հետագա զսպված արագացմամբ մինչև 3,4-3,7%: