
Արմինֆո: Հայաստանը չի շտապում որոշում կայացնել, թե որ երկիրը հանրապետությունում կկառուցի փոքր մոդուլային ռեակտոր, քանի որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ֆունկցիոնալությունը կարելի է երկարաձգել, առնվազն, մինչև 2036 թվականը:
Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՝ ի պատասխան հարցի, թե արդյոք կարելի է ասել, որ փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ Հայաստանի ընտրությունը կատարվել է հօգուտ ԱՄՆ-ի։
Նախարարը հիշեցրել է, որ որոշումը կայացվել է միայն ռեակտորների տեսակի մասով ։ "Մենք արդեն ասել ենք, որ կայանը լինելու է մոդուլային։ Բայց մենք առայժմ որոշում չենք կայացրել այն մասին, թե ով է այն կառուցելու։ Առաջարկներ են ստացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Կորեայից, Չինաստանից։ Սակայն մենք չենք շտապում այդ մասին որոշում կայացնել, քանի որ մեր ատոմակայանի հնարավորությունները կօգտագործվեն, առնվազն, մինչեւ 2036 թվականը", - նշել է Խուդաթյանը։
Այդ առնչությամբ նախարարը հիշեցրել է, որ այս պահին իրենք իրականացնում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագիր։ Նա վստահեցրել է, որ ժամկետի երկարաձգման թույլտվություն հայկական կողմը կունենա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ավելին, Խուդաթյանի ասելով, հայկական ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել նաև 2036 թվականից հետո։ "2036 թվականից հետո մենք մտադիր ենք նոր ծրագիր սկսել դրա շահագործումը երկարաձգելու համար Հենց այդ պատճառով էլ Հայաստանի կառավարությունը չի շտապում մոդուլային ռեակտորների հարցում։ Այնուամենայնիվ, դրանք նոր տիպի ատոմակայաններ են։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ, ինչպես ցանկացած նոր ապրանքի դեպքում, սկզբում դրանք կարող են ավելի թանկ արժենալ, քան որոշակի ժամանակ անց", - պարզաբանել Է նախարարը։
Խոսելով այն մասին, թե ինչու երկիրն, այնուամենայնիվ, կանգ առավ մոդուլային ռեակտորների ընտրության վրա, Խուդաթյանը պարզաբանել է, որ դրանք ֆունկցիոնալության առումով ավելի ճկուն են, եւ էներգետիկ համակարգում դրանց աշխատանքն ավելի համաժամանակյա կլինի: Ի արդարացում այն բանի, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դասական ԱԷԿ-ի կառուցումից, նախարարը նշել է այն փաստարկը, որ իրենք որոշել են գնալ Հայաստանի էներգետիկ հատվածում էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելացման ճանապարհներով։ "Այսինքն, շեշտը կդրվի արևային էլեկտրակայանների կառուցման վրա՝ "կանաչ" աղբյուրների անցման ծրագրով", - ամփոփել է Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում քննարկվում էր 50-60 ՄՎտ հզորությամբ մի քանի փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Ընդ որում, դիտարկվում էր, նույնիսկ, երկրի մի քանի մարզերում դրանց կառուցման հնարավորությունը։ Սակայն այս ուղղությամբ ամենագլխավոր խնդիրներից մեկը հայ ատոմագործների շրջանում այդ ռեակտորների կառավարման հմտությունների բացակայությունն է։ Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը ԱրմԻնֆո-ին հաղորդնել էր, որ սկզբունքային որոշում է կայացվել երկրում նոր բլոկ կառուցելու մասին ՝ օգտագործելով ռուսական ՏՕԻ ռեակտորը՝ 1200 Մվտ հզորությամբ: Սակայն, ինչպես հետագայում նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության բլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 Մվտ: Իսկ արդեն ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրապետությունը սկզբունքային որոշում է կայացրել կառուցել մոդուլային տիպի ատոմային ռեակտոր։ Ընդ որում, մոդուլային ատոմակայանի արտադրության երկիրը, Հայաստանի իշխանությունների հավաստմամբ, կորոշվի 2026-2027 թվականներին։