Հինգշաբթի, 11 Հունիսի 2026 17:36
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ ներդնել

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ ներդնել

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

 

Նրա խոսքով՝ նախորդ տարի փոխհատուցում է ստացել 4010 քաղաքացի՝ 817,2 մլն դրամ ընդհանուր գումարի չափով։ Յուրաքանչյուր շահառուին բաժին է ընկել, միջին հաշվով, 199 հազար դրամ։ Փոխհատուցում են ստացել մինչև 1942 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները:

 

Թորոսյանը նշել է, որ գերատեսչությունը բավականին շատ հարցումներ է ստանում տվյալ ծրագրի ապագայի վերաբերյալ։ Այդ առնչությամբ նա նշել է, որ այն շարունակելու նոր մեխանիզմներ են նախապատրաստվում։ Բայց դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել հնարավոր շահառուների թվի վերաբերյալ, որպեսզի պետբյուջեի միջոցների հաշվին լուծվի քաղաքացիների մնացած մասի խնդիրը։ "Մենք պետք է գնահատենք այս հարցի իրական պահանջարկը, առանց որի դրա վերջնական լուծման հնարավորություն չկա։ Այդ իսկ պատճառով առայժմ ստիպված ենք ամեն տարի պլանավորել պետական գանձարանի ծախսերը ։ Տվյալների առկայության դեպքում հարցը կարելի էր միանգամից լուծել", - ասել է նախարարը։