

Արմինֆո. Վրաստանւմ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավար Միխեիլ Մաղլակելիձեի հետ։
Վրաստանւմ Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
