
Արմինֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները հաստատվում են ամեն տարի գերակշռությամբ՝ 2026 թվականի ապրիլին այն հասցնելով արդեն ընդհանուր ծավալի 62 տոկոսի (մեկ տարի առաջվա 56 տոկոսից)՝ 1-ին եռամսյակի արդյունքներով բացարձակ արտահայտությամբ կազմելով 1.2 տրլն դրամ (3.1 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
Այս արդյունքը ձեռք է բերվել՝ չնայած անկանխիկ քարտային վճարումների ծավալի տարեկան աճի վերադարձին բնական աճի տիրույթ՝ 2022 թվականի թռիչքից հետո, որը պայմանավորված էր նույն թվականի հուլիսի 1-ից կանխիկ գործառնությունների օրենսդրական սահմանափակման գործարկմամբ։ Ընդ որում, անկանխիկ գործարքների աճի տպավորիչ տեմպեր են գրանցվել նաև 2023 թվականին (77%), այնուհետև 2024 թվականին նահանջելով երկնիշ աճի բնական տիրույթ (11%), որը 2025 թվականին արագացել է մինչև 17%։
Այս միտումը շարունակվել է նաև 2026 թվականին․ առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների տարեկան աճը արագացել է մինչև 23%։ Դրան զուգընթաց, պլաստիկ գործարքների ընդհանուր ծավալում նվազել է դրամական «կանխիկի» մասնաբաժինը՝ 2021թվի 66%-ից մինչև 59%՝ 2022 թվին, 2023 թվին գերակշռության կորստով և իջնելով մինչև 49%, այնուհետև շարունակելով նվազել մինչև 47%՝ 2024 թվ ին, և մինչև 43%՝ 2025թվին։