
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երկարաձգել և ընդլայնել են արտահանողների սուբսիդիաներն այն ապրանքների գծով, որոնց ներմուծման նկատմամբ Ռուսաստանում սահմանափակումներ են կիրառվել: Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում:
Մասնավորապես, ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, 1 կգ ելակի արտահանման սուբսիդիան պահպանվել է 770 դրամի չափով, լոլիկինը՝ 275 դրամ, չերի լոլիկինը՝ 400 դրամ, տաքդեղինը (պղպեղ)՝ 400 դրամ, ծաղիկների համար (1 հատը)՝ 37 դրամ, իսկ դեպի ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա արտահանվող ծաղիկների համար՝ 50 դրամ: Հունիսին ընդունված որոշման համեմատ՝ ավելացվել են ծաղիկների արտահանման սուբսիդիաները: Միևնույն ժամանակ, ցանկում ավելացվել է չերի լոլիկը (ավելի թանկարժեք տեսակ՝ ավելի բարձր սուբսիդիայով): Կերկարաձգվեն նաև մրգերի, գինու, հանքային ջրերի և ձկան արտահանման սուբսիդիաները:
Ծիրանի արտահանման սուբսիդիան կթողնվի 200 դրամ՝ մեկ կիլոգրամի համար, դեղձինը, սալորինը և նեկտարինինը՝ 250 դրամ, իսկ կեռասինը՝ 400 դրամ՝ 1 կգ-ի համար: Գինու արտահանման սուբսիդիան կկազմի 350 դրամ, պտղահատապտղային գինիներինը՝ 200 դրամ, կոնյակինը՝ 830 դրամ՝ 100%-անոց սպիրտի պայմանական լիտրի համար:
Հանքային ջրերի արտահանման սուբսիդիան կկազմի 150 դրամ՝ մեկ լիտրի համար, չրերինը՝ 250 դրամ, Սևանի ծիածանափայլ իշխանինը՝ 820 դրամ՝ մեկ կիլոգրամի համար, ստերլետինը (սաղմոնաձուկ)՝ 1 350 դրամ՝ 1 կգ-ի համար:
Ի տարբերություն հունիսյան որոշման՝ առանձին տողով ավելացվել է պտղահատապտղային գինու սուբսիդիան: