Ուրբաթ, 3 Հուլիսի 2026 14:18
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ․ Հուլիսի 1-ից ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն չներկայացրած հարկատուներին հնարավորություն է տրվել գրանցվել և սկսել վճարումները

ՊԵԿ․ Հուլիսի 1-ից ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն չներկայացրած հարկատուներին հնարավորություն է տրվել գրանցվել և սկսել վճարումները

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով՝ այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:

«Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով: Դիմումը հարկային մարմին կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ «e-request» հարթակի միջոցով:

Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի Հայտարարություն։ Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով», - ասվում է հաղորդագրությունում։