Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026 17:31
Կարինա Մելիքյան

Վարդան Խաչատրյան. Հայաստանում 1-2 ամիս անց կհայտնվեն առաջին ArCa-UPI քոբեյջինգային քարտերը

Վարդան Խաչատրյան. Հայաստանում 1-2 ամիս անց կհայտնվեն առաջին ArCa-UPI քոբեյջինգային քարտերը

Արմինֆո. Հայաստանում 1-2 ամսից կհայտնվեն առաջին ArCa-UPI (China UnionPay համակարգի UnionPay International) քոբեյջինգային քարտերը։ Ներկայումս ընթանում են Google Pay և Apple Pay ծառայություններում ArCa-ի թոքենիզացման արագացված աշխատանքներ: Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է Armenian Card-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 

ԱրմԻնֆո-ի հարցին, թե ինչու առաջինը կլինեն հենց ArCa-UPI-ն, այլ ոչ թե ArCa-Mastercard-ը, քանի որ համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է երկու համակարգերի հետ միաժամանակ, պատասխանել է Armenian Card-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը' ասելով. «UPI-ի հետ բանակցություններն սկսվել էին շատ ավելի վաղ՝ դեռ 2024 թվին, իսկ Mastercard-ի եւ արդեն Visa-ի հետառայժմ վարվում են։ Եվ քանի որ UPI քաղաքականությունը նախատեսում է քոբեյջինգային քարտերի թողարկում, դա թույլ է տվել ավելի արագ արդյունքի հասնել։ Ինչ վերաբերում է Visa-ին և Mastercard-ին, ապա նշեմ, որ դրանցով ամենուրեք չեն կիրառվում տեղական քարտերով քոբեյջինգ (միայն Եվրոպայում և Ասիայում-խմբ.), բայց նրանց հետ մենք, այնուամենայնիվ, բանակցություններ ենք վարում, կան Visa-ի և Mastercard-ի հետ քոբեյջինգային քարտերի թողարկման առեւտրային մանրամասներ, շոշափվում են մեր վճարային համակարգի ինքնիշխանության հարցերը" ։

 

Վարդան Խաչատրյանն ԱրմԻնֆո-ի հարցի համատեքստում հավելել է, որ ներկայումս Google Pay և Apple Pay ծառայություններում ArCa-ի թոքենիզացման աշխատանքների հետ մեկտեղ նախաձեռնվել է նաև տեղական քարտերում (այդ թվում ՝ քոբեյջինգային) թվային չիպերի փոխարինման գործընթաց: Դա անհրաժեշտ է միջազգային ծառայություններում ArCa քարտերի (այդ թվում ՝ քոբեյջինգային) լիարժեք հասանելիությունն ապահովելու համար, այսինքն ՝ Google Pay-ի և Apple Pay-ի միջոցով թոքենով վճարումները:

 

Armenian Card-ի զարգացման գծով տնօրեն Ռուբեն Սաղոյանը հստակեցրել է. «ArCa քաարտերի թոքենիզացումն ակտիվ փուլում է։ ArCa քարտերի կապակցումը Google Pay-ին հնարավոր կլինի 2026թ. վերջին կամ 2027թ. սկզբին, իսկ ավելի ուշ՝ 2027թ. երկրորդ կեսին նույն հնարավորությունը կտրամադրի Apple Pay-ը"։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերին Armenian Card-ը և Mastercard և Union Pay վճարային համակարգերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2026 թվականին թողարկել քոբեյջինգային քարտեր ՝ ArCa քարտերի օգտագործումը նաև արտերկրում ընդլայնելու համար: Եվ, ինչպես հաղորդել է Armenian Card-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, ArCa քոբեյջինգային քարտերի թողարկման վերաբերյալ բանակցություններ են ընթանում նաեւ Visa-ի հետ:

 

Նշենք, որ Հայաստանում UPI քարտեր են թողարկում և սպասարկում երեք բանկեր՝ Acba Bank – ը, «Կոնվերս Բանկը» (2024թ.մայիսից) և Evocabank-ը (2024թ. սեպտեմբերից), որոնցից Acba Bank-ն այս համակարգի քարտերը սպասարկում է 2019 թվականից: Հայաստանում այդ քարտերի թողարկումից մինչև 2026թ. մարտը ներառյալ արդեն կա 339 հատ, որից 183 հատը թողարկվել է Acba Bank-ի կողմից։ Այս երեք բանկերը միաժամանակ թողարկում և սպասարկում են ինչպես տեղական քարտեր, այնպես էլ միջազգային Visa և Mastercard: