Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026 17:02
Ալինա Հովհաննիսյան

"Շիրակ Ավիա"-ն Երևանից ուղիղ չվերթներ է սկսում դեպի Բալի, Մալդիվներ և Թաիլանդ

"Շիրակ Ավիա"-ն Երևանից ուղիղ չվերթներ է սկսում դեպի Բալի, Մալդիվներ և Թաիլանդ

Արմինֆո."Շիրակ Ավիա" ավիաընկերությունը գործարկում է միանգամից մի քանի էկզոտիկ ուղղություններ, որոնք Հայաստանի մայրաքաղաքը կկապեն Բալիի, Մալդիվների և Թաիլանդի հետ: 

 

Մասնավորապես, դեպի Մալե (Մալդիվներ) առաջին չվերթը նախատեսվում է նոյեմբերի 14-ին։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ ՝ շաբաթ օրերին։ 

 

 Դենպասարի (Բալի) ուղղությամբ մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրերին: 

 

Իսկ առաջին չվերթը դեպի Փհուքետ (Թաիլանդ) տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ ՝ հինգշաբթի օրերին։ 

 

Հիշեցնենք ,որ "Շիրակ Ավիա" ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 2019 թվականին: 2021 թվականի հունվարին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է շահագործողի վկայական (Air Operator Certificate, AOC) թիվ AM AOC 072, որը նրան շնորհել է ավիաընկերության կարգավիճակ և քաղաքացիական օդանավերի շահագործման իրավունք։ 

 

2021 թվականի հոկտեմբերին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է նաև կանոնավոր առևտրային ավիափոխադրումների իրականացման սերտիֆիկատ (Regular Commercial Air Services Certificate) № 04, որը թույլ է տալիս կանոնավոր չվերթներ իրականացնել հետևյալ ուղղություններով․  "Զվարթնոց" օդանավակայանից՝ դեպի Մոսկվա, Սարատով, Պերմ, Ուֆա , Կրասնոյարսկ, Կալինիգրադ, Աստանա, Տաշքենդ և Նիժնի Նովգորոդ; "Շիրակ" օդանավակայանից՝ դեպի Մոսկվա, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի Սամարա, Սանկտ Պետերբուրգ։ 

 

4 տարվա ընթացքում ընկերությունը տեղափոխել է ավելի քան 700 հազար ուղևորի՝ իրականացնելով 3 հազար անվտանգ չվերթ , ինչպես նաև՝ 2 հազար տոննա բեռ: "Շիրակ Ավիա"-ի ավիապարկը բաղկացած է 4 ինքնաթիռից։