

ԱրմԻնֆո. ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Արտաքին գյուղատնտեսական տեղեկատվության ծառայության ադմինիստրատոր Դանիել Ուիթլիի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ դեսպանատունը ԱՄՆ-ում, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գյուղատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
