Ուրբաթ, 17 Հուլիսի 2026 17:18
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 13-17-ը դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքների անկումը՝ խորացել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 13-17-ը դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքների անկումը՝ խորացել

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով  գործարքների անկումը խորացել է: Եվրոյով գործարքներ արդեն գրեթե հինգ ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճը դանդաղել է 67%-ից մինչև 7%, ինչին զուգընթաց արագացել է ռուբլով գործարքների անկումը՝ 15% - ից մինչև 59,4%:

Արդյունքում՝ վերականգնվել էդոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ խզմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ դեռ գերակշռում էին ռուբլով գործարքները, բայց արդեն խզումը 3 անգամից նվազեցնելով մինչև 1,5 անգամ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (13-17.07.26 - ը ' 06-10.07. 26-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում, եվրոյով գործարքների դեպքում առքի դիտվող կրճատումն ուղեկցվել Է վաճառքի աճի արագացմամբ, իսկ ռուբլով գործարքներում առքի միտման շրջադարձը դեպի անկում ուղեկցվել է վաճառքի միտման ելքով դեպի էական աճ:

 

Արդյունքում, ս. թ. հուլիսի 13-17-ը դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ՝ 365,5-ից մինչև 364,3 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ՝  418-ից  մինչեւ 417 դրամ/1եվրո, ընդ որում, տրամադրվելով արժևորման նաև ռուբլու նկատմամբ' 4,39-ից մինչեւ 4,22 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հուլիսի 17-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 384,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 446 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,88 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5%-ով, 7%-ով և 14%-ով։