Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026 12:24
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Դուշանբե

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթներ է սկսում Երևանից դեպի Դուշանբե

ԱրմԻնֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը չվերթներ է սկսում Երևանից դեպի Դուշանբե։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ չվերթները բոլորի համար հասանելի կլինեն օգոստոսի 22-ից սկսած։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան-Դուշանբե-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին՝

Տաջիկստանից Հայաստան է այցելել 461 զբոսաշրջիկ, ինչը 3.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի առաջատար ավիափոխադրողն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Նրա նավատորմը ներառում է Airbus A320, Airbus A320neo, Airbus A321 և Airbus A319 ինքնաթիռներ:

 

Ավիաընկերությունը գործում է միջազգային ավիացիոն անվտանգության և ինքնաթիռների շահագործման պահանջներին համապատասխան: