Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026 20:48
Ալինա Հովհաննիսյան

Այս աշնանը Երևանում կկայանա հայ-բրիտանական առաջին գործարար համաժողովը

Այս աշնանը Երևանում կկայանա հայ-բրիտանական առաջին գործարար համաժողովը

Արմինֆո. Առաջիկա աշնանը Երևանում առաջին անգամ տեղի կունենա հայ-բրիտանական գործարար համաժողով 2026 (Armenia-UK Business Forum 2026): Այդ մասին հաղորդում է Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA): 

Համաժողովի նպատակն է զարգացնել երկկողմ գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել նոր հնարավորություններ հայ-բրիտանական գործընկերության համար: 

Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին և կնշանավորվի գալա-համերգով, իսկ հիմնական գործարար ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ համախմբելով բիզնեսի, պետական կառույցների ներկայացուցիչների և միջազգային գործընկերների: 

Համաժողովի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանում Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն է (OABCA) ՝ ՀՀ կառավարության, այդ թվում ՝ Էկոնոմիկայի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաև Բրիտանա-հայկական առևտրի պալատի (BACC) հետ համագործակցությամբ: 

Համաժողովի ծրագրի, բանախոսների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է հետևյալ հղումով՝ https://forum.oabc.am/։. 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-մայիսին աճել է 18,2% - ով ՝ կազմելով 46,1 մլն դոլար: Ընդ որում , արտահանումն աճել է 88,1% - ով ՝ մինչև 611,3 հազար դոլար՝ ներմուծման 17,6% , մինչև 45,5 մլն դոլար աճի ֆոնին։