Ուրբաթ, 31 Հուլիսի 2026 18:39
Ալինե Գրիգորյան

Գեւորգ Պապոյան. ոչ մի կիլոգրամ լոլիկ դաշտերում չի մնա

Գեւորգ Պապոյան. ոչ մի կիլոգրամ լոլիկ դաշտերում չի մնա

Արմինֆո. Հայաստանի դաշտերում ոչ մի կիլոգրամ լոլիկ չի մնա՝ նչպես նախորդ տարիներին։ Այդ մասին լրագրողներին հավաստիացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Հիշեցնելով ՀՀ կառավարության կողմից լոլիկի և տոմատի մածուկի ներկրման համար սահմանված ժամանակավոր սահմանափակումների մասին ՝ նախարարը նշել է, որ պետությունը կաջակցի տեղական լոլիկ արտադրողներին արտահանման կազմակերպման գործում: 

"Աջակցության նման ծրագրերի շնորհիվ իրականություն չի դառնա ընդդիմության շատ ներկայացուցիչների երազանքը, թե՝ տոննաներով լոլիկ, ծիրան և դեղձ կմնա դաշտերում և այգիներում", - ասել է նախարարը: 

Ընդհանուր առմամբ, նրա ասելով, այսօր Հայաստանը թարմ գյուղատնտեսական արտադրանք է արտահանում 25 երկրների շուկաներ։ "Այս պահին, մեծ հաշվով, որպես կառավարություն, արտահանման խնդիրը լուծել ենք", - ասել է Պապոյանը: 

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչու է հայկական կողմը շարունակում Ռուսաստանին կոչ անել վերացնել հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները, էկոնոմիկայի նախարարն ասել է հետևյալը. «Մենք չենք ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ-ը փլուզվի։ Մենք մտածում ենք ԵԱՏՄ-ի մասին, որովհետև դա մեր կազմակերպությունն է"։