Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026 15:35
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ․ դիլեր չհանդիսացող սուբյեկտների համար Էլեկտրամոբիլների զրո տոկոս մաքսատուրքով ներմուծման քվոտան օգտագործվել է 90%-ով

ՊԵԿ․ դիլեր չհանդիսացող սուբյեկտների համար Էլեկտրամոբիլների զրո տոկոս մաքսատուրքով ներմուծման քվոտան օգտագործվել է 90%-ով

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.

 

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը,  դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով` Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները», - նշվում է հաղորդագրությունում: