
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական և վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը ընդգծել է Համաշխարհային բանկի առանցքային դերակատարությունը՝ կարևորելով կազմակերպության հետ ձևավորված երկարամյա համագործակցության շարունակականությունն ու հետագա ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել նաև ներկայում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, մաքսային համակարգի թվայնացման, գործընթացների պարզեցման և արդիականացման, ինչպես նաև մաքսային մարմնում արհեստական բանականության գործիքների կիրառման հետ կապված ծրագրերին։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերը, ինչպես նարև անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ-ի բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առանձին թիրախային հանդիպումներից հետո հստակեցնել Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակը, այդ թվում՝ թվային փոխկապակցվածության ոլորտում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում միջազգային համաժողովի ժամանակ առաջին անգամ ներկայացրել էր "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը, որն, ըստ էության, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման նախագծի հայկական տարբերակն է։ Դա Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործընթացի բաղադրիչներից մեկն է և իրականացման դեպքում կարող է փոխել Հայաստանի կարգավիճակը՝ օգնելով նրան դուրս գալ մեկուսացումից և դառնալ լոգիստիկ հանգույց տարածաշրջանում: Դա Հայաստանի փորձն էր, մի կողմից, հակազդելու Ադրբեջանի կողմից հայկական կողմին հասցեագրված մեղադրանքներին ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը խոչընդոտելու համար, իսկ մյուս կողմից ՝ վերջնականապես ձևակերպելու սեփական օրակարգը փոփոխվող տարածաշրջանում ՝ պաշտպանելով դրա կարևորությունը միջազգային խոշոր լոգիստիկ նախագծերի իրականացման համատեքստում։ Հավելենք, որ TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման") 42 կմ ճանապարհ է Հայաստանի հարավում, որը ճանապարհի կառավարումը 99 տարով կտա ԱՄՆ-ին ։ Փորձագետների կարծիքով, նախագիծը կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: