Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026 15:51
Ալեքսանդր Ավանեսով

ՀԾԿՀ-ը երկարաձգել է "Հրազդան-5" ՓԲԸ-ում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը

ՀԾԿՀ-ը երկարաձգել է "Հրազդան-5" ՓԲԸ-ում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օգոստոսի 5-ի նիստում երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ին տրված "Հրազդան-5" ՓԲԸ-ի ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:

 

Ինչպես նշվում է ՀԾԿՀ հաղորդագրությունում, ընկերության ներկայացրած հայտը հանձնաժողովի համապատասխան բաժինների կողմից քննարկվել է սահմանված կարգով: Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ստացվել, ուստի, նիստում քննարկված որոշման նախագիծն ընդունվել է միաձայն:

 

Հանձնաժողովի որոշմամբ՝ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ին տրված ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը:

 

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ("Հրազդան-5"՝ 480 ՄՎտ հզորությամբ) ավարտվել է 2012թ. հունվարին և այն միացվել է Հայաստանի էներգահամակարգին, իսկ 2013թ. դեկտեմբերին պաշտոնապես հանձնվել է արդյունաբերական շահագործման: Նախագծում "Գազպրոմի" ներդրումները կազմել են մոտ 456 մլն դոլար։