Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 18:03

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է

Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է

Արմինֆո. Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։ 
    
Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած և լավագույնը ճանաչված մասնակիցները ստացան իրենց արժեքավոր մրցանակները։ 
    
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։
    
«Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ և լուծում մաթեմատիկական խնդիրներ։ Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
    
Մրցույթի հաղթողները ստացան մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։
    
Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։
    
Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
    
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։