Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026 12:53
Ալինա Հովհաննիսյան

Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ։

Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ։

ԱրմԻնֆո. Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ հանդիպման ժամանակ։

Մասնավորապես, դիվանագետը ընդգծել է այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, տեխնոլոգիական կրթությունը և ստարտափ էկոհամակարգերի զարգացումը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում, պետական կառավարման թվային վերափոխումը և էլեկտրոնային ծառայությունների ինտեգրումը։

Քննարկումների ավարտին Մանթաշյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կիսվելու կիրառելի նորարարական փորձով և զարգացնելու երկկողմ համագործակցություն՝ ուղղված կոնկրետ արդյունքների հասնելուն։