Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026 17:20
Ալեքսանդր Ավանեսով

Իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով

Իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով

Արմինֆո.Իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

 

Ինչպես հաղորդում է APA-ն, այսօր Բալաջարի կայարանից Բյոյուկ Քեսիկի ուղղությամբ ցորենով բեռնված 20 վագոն է ուղարկվել՝ 1400 տոննա ընդհանուր քաշով:

 

Նշենք, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 39 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտ:

 

Նաև այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին: