Շաբաթ, 15 Օգոստոսի 2026 11:56
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը երկնիշ աճ է գրանցել

Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը երկնիշ աճ է գրանցել

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. 1-ին կիսամյակի արդյունքներով 28,7% աճ է գրանցել (մեկ տարի առաջվա 8% անկումից)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկան պայմանավորված է պղնձի, մոլիբդենի խտանյութերի գերիշխող ծավալի աճով և Հայաստանում թողարկվող մետաղական արտադրանքի մնացած տեսակների արտադրության վերընթաց միտման պահպանմամբ, բացառությամբ ֆեռոմոլիբդենի:

 

Մասնավորապես, ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալների անկումն արագացել է՝ 34,2%-ից մինչեւ 50,7%՝ կազմելով 731,2 տոննա։

 

Ընդ որում, պղնձի խտանյութի արտադրությունը 9.3% անկումից հասել է 31.4% աճի' ապահովելով 172.3 հազար տոննա ծավալ, իսկ մոլիբդենի խտանյութը' 10.8% անկումից 25.7% աճի' մինչև 8.886 հազար տոննա:

 

Ցինկի արտադրության ծավալները հասել են 6.390 հազար տոննայի ՝ աճի 8.7%-ից մինչեւ 9.2%  արագացմամբ:

 

Պողպատե խողովակների արտադրության տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում նույնպես արագացել է՝ 5,4%-ից մինչեւ 45,8%՝ կազմելով 16,744.2 հազար տոննա։

 

Ընդ որում, ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալների աճը դանդաղել է 3,6 տոկոսից մինչեւ 1 տոկոս՝ կազմելով 10․319, 8 հազար տոննա։

 

Նշենք, որ ըստ մաքսային տվյալների՝ Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում, Եվրոպա և ԱՄՆ։