
ԱրմԻնֆո. Ռոսսելխոզնադզորը ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները և իրավիճակը շտկելու ծրագիրը: Գործակալությունը այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է սահմանափակումների հնարավոր մեղմացման կամ վերացման վերաբերյալ հարցին ի պատասխան:
Ռոսսելխոզնադզորը նշել է, որ հայկական կողմից ակնկալում է տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: «Ինչպես նաև հայկական կողմի կողմից առաջարկված գործողությունների ծրագիրը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանելու համար», - հավելել է գործակալությունը:
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից լիակատար արգելք է սահմանել Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծման և տարանցման վրա: Սահմանափակումը
վերաբերել է բանջարեղենին, մրգերին, ծաղիկներին, կաթնամթերքին և ալկոհոլին: Որպես պատճառ նշվում է հայկական գործակալությունների կողմից որակի և անվտանգության անբավարար վերահսկողությունը: