Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026 15:13
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը ռուսաստանցի գործընկերներին առաջարկում է տեղում ստուգել հայկական ապրանքների որակը. Փաշինյան

Հայաստանը ռուսաստանցի գործընկերներին առաջարկում է տեղում ստուգել հայկական ապրանքների որակը. Փաշինյան

Արմինֆո. Հայաստանը ռուսաստանցի գործընկերներին առաջարկում է տեղում ստուգել հայկական ապրանքների որակը, և, եթե իսկապես խնդիր կա, միասին փորձել լուծել այն։ Այդ մասին օգոստոսի 20-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

"Ինչո՞վ կավարտվի այս ամենը։ Իսկ այն կավարտվի դիվերսիֆիկացմամբ։ Եթե անգամ հիմա կամ մեկ ժամ անց ռուսական շուկան բացվի հայկական ապրանքների համար, դիվերսիֆիկացման գործընթացը շարունակվելու է։ Մենք կձեռնարկենք բոլոր ջանքերը, որպեսզի դա տեղի ունենա, ինչն անհրաժեշտ է նման իրավիճակներին մեկընդմիշտ վերջ տալու համար", - հայտարարել Է վարչապետը։

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի կեսերից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից բանջարեղենի, մրգերի, ծաղիկների, ձկան, ալկոհոլի և կաթնամթերքի ներմուծումը ։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարում է հայկական գերատեսչությունների կողմից անասնաբուժական նորմերի համակարգված խախտումների և ապրանքների հետագծելիության թույլ համակարգի մասին: Արտահանումը վերսկսելու համար Երևանը պետք է ներկայացնի խախտումների հետաքննության արդյունքները, ստուգումների մասին հաշվետվություն և խնդիրների վերացման հստակ ծրագիր։ Սահմանափակումները համընկել են ընդհանուր քաղաքական լարվածության և Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման կուրսի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է տուժած ֆերմերներին օգնել փոխհատուցումներով և նպատակ ունի դիվերսիֆիկացնել արտահանումը դեպի այլ շուկաներ: