
ԱրմԻնֆո. Օգոստոսի 20-ին, երկամյա ընդմիջումից հետո, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Թավրիզ-Երևան չվերթի վերսկսման արարողություն: Այս օդային երթուղու վերսկսումը աջակցվել է Երևանում Իրանի դեսպանատան կողմից:
ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրենը, Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահը, «Պույա Էյր»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարները և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում Շիրգոլամին «Պույա Էյր»-ի կողմից Թավրիզ-Երևան չվերթի վերսկսումը անվանել է կարևոր քայլ զբոսաշրջության ոլորտի զարգացման և երկու երկրների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ և ընդգծել է
դրա դերը Իրանի հյուսիսարևմտյան նահանգների և ՀՀ-ի միջև առևտրային համագործակցության ընդլայնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում: